Անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ 71 հասցեի բաժնային սեփականատեր Վ.Սողոմոնյանը 0,0885հա մակերեսով տնամերձ հողամասի փոխարեն օգտագործում է 0,0888հա: Չեն պահպանվել նշված շինությունների նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու վերաբերյալ փաստաթղթերը: Ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, Հայաստանի Հանրապետության 10.06.2008 թվականի օրենքի առաջին և երկրորդ հոդվածների դրույթներով, հաշվի առնելով Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 25.04.2006 թվականի վճիռը և ընդառաջելով Վ.Սողոմոնյանի 18.01.2021թվականի թիվ Ս-020 դիմումին. ո ր ո շ ու մ ե մ`
- Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ 71 հասցեի բաժնային սեփականատեր՝ Վաչագան Ղազարի Սողոմոնյանի /ծնվ. 14.03.1959 թվականին/ 5 շնչից՝ Վարդիթեր Ենոքի Սողոմոնյան /ծնվ. 03.01.1963 թվականին/, Ռուստամ Վաչագանի Սողոմոնյան /ծնվ. 27.08.1985 թվականին/, Արմինե Վաչագանի Սողոմոնյան /ծնվ. 12.07.1987 թվականին/, Շուշան Վաչագանի Սողոմոնյան /ծնվ. 02.03.1984 թվականին/ պատկանող 885քմ մակերեսով տնամերձ հողամասից ավել օգտագործվող 3քմ մակերեսով հողամասը անհատույց թողնել և ճանաչել վերը նշված անձանց բաժնային սեփականության իրավունքը:
- Նշված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործումը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
- Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տնամերձ հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան /կառուցված`1967 թվականին/ նկատմամբ նշված օրենքի ուժով ճանաչել վերը նշված անձանց բաժնային սեփականության իրավունքը:
- Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 02.12.2020թվականի թիվ 819-Ա որոշումը:
- Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանին:
|
|
|
|
|