Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 267
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 667-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2020 թվականի N 667-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 16 ՇԵՆՔԻ ԹԻՎ 22 ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՌՈՒԶԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՍԵՆՅԱԿՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով քաղաքացի Ռ.Ալեքսանյանի դիմումը /11.08.2020 թվականի թիվ Ա-1186/ և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, թիվ 912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Խանջյան փողոցի թիվ 16 շենքի թիվ 22 բնակարանի տեխնիկական վիճակի վերաբերյալ տրամադրված 08.09.2020 թվականի սեյսմիկ եզրակացությունը. ո ր ո շ ու մ  ե մ՝

  1. Արտաշատ համայնքի Խանջյան փողոցի թիվ 16 շենքի թիվ 22 բնակարանի համասեփականատեր Ռուզաննա Վոլոդյայի Ալեքսանյանի /ծնվ.27.03.1958 թվականին/ 4 շնչից՝  Երվանդ Աշոտի Մկրտչյան /ծնվ.20.05.1977 թվականին/, Հակոբ Աշոտի Մկրտչյան /ծնվ. 25.08.1979 թվականին/, Սիրանուշ Աշոտի Հարությունյան /ծնվ.30.04.1987 թվականին/ բաղկացած ընտանիքի կողմից բնակարանին կից ինքնակամ կառուցված 12,43 քմ մակերեսով սենյակներները ճանաչել օրինական:
  2. Ճանաչել օրինական  ձևափոխված թվով 3 պատուհանը և 1 դուռը, օրինականացման մեկ միավորի արժեքը կազմում է 2600 դրամ:
  3. Ընդունել ի գիտություն, որ`
    ա/ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
    բ/ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
    գ/ օրինականացված շինությունը կառուցված է շենքի բնակիչներին որպես ընդհանուր բաժնային սեփականություն փոխանցված հողամասի վրա.
  4. Սահմանել, որ բնակարանի սեփականատերը`
    ա/ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն համայնքի բյուջեի 900415151159 հաշվեհամարին պետք է վճարի ընդամենը` 20096 /քսան հազար ինսունվեց/դրամ, որից 9696 /ինը հազար վեց հարյուր ինսունվեց/ դրամ որպես 12,43քմ մակերեսով սենյակների օրինականացման վճար /12,43քմx780դրամ=9696դրամ/ և 10 400 /տաս հազար չորս հարյուր/ դրամ որպես թվով 3 պատուհանի և 1 դռան օրինականացման վճար:
    բ/ իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքյին իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու պարտքերը.
  5. Ռ.Ալեքսանյանի բաժնային սեփականությունը համարել 71,43քմ:
  6. Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման:
  7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանի  վրա:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner