Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2208-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 մայիսի 2024 թվականի N 2208-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԽԱՆՈՒԹՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն, 912-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումները, Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագիծը հաստատելու մասին» թիվ 92-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /ծածկագիր՝ 03999ZTD4U2W, բանալի՝ 154334/՝ և ընդառաջելով Է․ Գրիգորյանի 01/04/2024 թվականի թիվ Ք-4920 դիմումին՝ որոշում եմ․

1․ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, ըստ կազմված հատակագծի 0,0080հա մակերեսով հողամասում Էդգար Բորիսի Գրիգորյանի /ծնված 11/12/1975 թվականին/ կողմից ինքնակամ կառուցված 9,8քմ մակերեսով խանութը ճանաչել օրինական, համարել համայնքային սեփականություն։

2․ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող ըստ կազմված հատակագծի 0,0080հա մակերեսով հողամասից 0,00621հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների՝ հանգստի համար նախատեսված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի։

3․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող՝ ըստ կազմված հատակագծի 0,0080հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և 9,8քմ մակերեսով խանութը առանձնացնել որպես առանձին գույքային միավոր և տրամադրել հասցե՝ Արտաշատ, Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց, 47/2 խանութ:

4․Շինության զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,0080հա մակերեսով հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում:

5․ Օրինականացված շինությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին, Արտաշատ համայնքի հաստատված գլխավոր հատակագծին և քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների պայմաններին:

6․ Շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, ինչպես նաև չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը:

7․ Առաջարկել շինությունն ինքնակամ կառուցած անձին իր միջոցներով կառուցած շինությունը, զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված հողամասը գնման նախապատվության իրավունքով գնելու կամ վարձակալելու:

8․ Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023XH9L5Z:

9․Սույն որոշման կատարման պատասխանատու համարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կ.Պողոսյանին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner