Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 283-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 ապրիլի 2021 թվականի N 283-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 70 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002 թվականի թիվ 88-Ն, 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիկան օրենսգրքի 188-րդ հոդվածով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի Աբովյան փողոցի թիվ 70 հասցեի սեփականատեր Գ.Հովհաննիսյանի 18.03.2021 թվականի թիվ Հ-457 դիմումը. ո ր ո շ ու մ  եմ՝

  1. Արտաշատ համայնքի Աբովյան փողոցի թիվ 70 հասցեում գտնվող, Գարիկ Վասիլի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինությունները ՝ բնակելի տան հատված /առաջին և երկրորդ հարկեր/ ՝ 48,3քմ արտաքին /33,9քմ ներքին/ մակերեսով, ավտոտնակ՝ 75,3քմ արտաքին /62,2քմ ներքին/մակերեսով, պարիսպ՝ 16,6քմ մակերեսով օրինականացնել և համարել կառույցները ինքնակամ կառուցված Գարիկ Հովհաննիսյանի սեփականությունը:
  2. Բնակելի նշանակության ընդհանուր 140,2քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված բնակելի տան հատվածի, ավտոտնակի և պարիսպի  օրինականացման վճարը կազմում է 276054 /երկու հարյուր յոթանասունվեց հազար հիսուչորս/ դրամ/ 1 քմ արժեքը՝ 1969x140,2քմ=276054/ՀՀ դրամ:
  3. Ճանաչել օրինական  ձևափոխված թվով 2 դուռ, օրինականացման մեկ միավորի արժեքը կազմում է 1969 դրամ, ընդհանուր՝ 3938/երեք հազար ինը հարյուր երեսունութ/ ՀՀ դր:
  4. Պարտավորեցնել Գ.Հովհաննիսյանին 60-օրյա ժամկետում կատարել ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար նախատեսված վճարում /ընդամենը՝ 279992 /երկու հարյուր յոթանասունինը հազար ինը հարյուր ինսուներկու/ ՀՀ դրամ/ համայնքի բյուջեի 900415151209 հաշվի համարին:
  5. Նշված ժամկետում Գ.Հովհաննիսյանի կողմից վճարումը չկատարելու դեպքում, սույն որոշումը համարել ուժը կորցրած:
  6. Նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
  7. Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ՝ Կ.Պողոսյանին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner