Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 12-ի N 36-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը, հաստատության տնօրեն Աիդա Մնացականյանի 26.09.2025 թվականի Հ-12674 գրությունը՝ որոշում եմ.
1.«Արտաշատ համայնքի Արևշատ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպության) ծառայություններից օգտվող սան Հասմիկ Նշանի Մուշեղյանի /ծնված 27.07.2021 թվականին/ համար կիրառել տեղական վճարների գծով նվազեցման արտոնություն 50%-ի չափով։
2.Հանձնարարել կազմակերպության տնօրեն՝ Աիդա Մնացականյանի ապահովել կիրառված արտոնության կատարումը և արտոնությունից օգտվողի կարգավիճակի փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն Արտաշատի համայնքապետարան։
3.Սույն որոշումն ուժի մեջ է 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։