Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի V գլխի 33-րդ կետի և VII գլխի պահանջները և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 240724, /ծածկագիր՝ 03162FQWVDTY, 03162ULZTWWT/ և Հ․Ալեքսանյանի 09/06/2025 թվականի Ք-7243 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Դալար գյուղում գտնվող, Հրանտ Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող 03-032-0029-0028 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը ըստ կազմված հատակագծի առանձնացվող առաջին հատվածին՝ 0,05283 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Դալար, Գ. Նժդեհի փողոց, 42/1 բնակելի տուն, երկրորդ հատվածին՝ 0․00449 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Դալար, Գ. Նժդեհի փողոց, 42/2 շինություն։
2․Հ․Ալեքսանյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ տեղական վճար հասցեների տրամադրման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։