Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 269-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2020 թվականի N 269-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՐԱԶՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 6 ՀԱՍՑԵԻ ԿԻՑ ԳՏՆՎՈՂ, ՆՈՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԻՄՔԸ /ԱՎՏՈՏՆԱԿ/ ԵՎ ՊԱՏԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 731-Ն, 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն, 18.06.2006 թվականի թիվ 912-Ն, 19.01.2006 թվականի` Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին թիվ 33-Ն որոշումներով և ընդառաջելով Ն.Սարգսյանի 09.03.2020 թվականի թիվ Ս-443 դիմումին.  ո ր ո շ ու մ  եմ՝

  1. Արտաշատ համայնքի Խարազյան փողոցի թիվ 6 հասցեի կից համայնքային սեփականություն  հանդիսացող  0,00609 հա  բնակավայրորի բնակելի կառուցապատման հողատարածքի վրա ինքնակամ կառուցված 28,37 քմ արտաքին /25,44քմ ներքին/ մակերեսով հիմքը /ավտոտնակ / և ընդհանուր՝ 11,24քմ մակերեսով պատերը /համաձայն հատակագծի/ համարել համայնքային սեփականություն և ճանաչել օրինական:
  2. Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Խարազյան փողոցի թիվ 6 հասցեի կից համայնքային սեփականություն  հանդիսացող  0,00609 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը առանձնացնել որպես առանձին գույքային միավոր և տրամադրել հասցե՝ Արտաշատ համայնք, Խարազյան փողոց, թիվ 6/1:
  3. Հիմքի /ավտոտնակ/ և պատերի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված  բնակավայրերի բնակելի  կառուցապատման 0,00609 հա մակերեսով հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում :
  4. Օրինականացված հիմքը /ավտոտնակ/ և պատերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին,  Արտաշատ համայնքի հաստատված գլխավոր հատակագծին և քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների պայմաններին:
  5. Հիմքը /ավտոտնակ/ և պատերը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի խախտումներով, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև չեն խախտում այլ անձանց իրավունքները և շահերը:
  6. Առաջարկել  իր միջոցներով կառուցած հիմքը /ավտոտնակ/ և պատերը Ն.Սարգսյանին գնման նախապատվության իրավունքով գնելու կամ վարձակալելու օրինականացվող կառույցը և զբաղեցրած հողամասը:
  7. Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանին

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner