Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետերով, ուսումնասիրելով Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 82 տան բնակչուհի Նազիկ Մելիքի Պողոսյանի ՝ 2025 թվականի հոկտեմբերի 06-ի թիվ Ք-13104 դիմումը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի 10.07.01.54 գործառնական դասակարգման (սոցիալապես անապահով անձանց աջակցություն) 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն հատկացնել Նազիկ Մելիքի Պողոսյանին՝ հրդեհից այրված բնակելի տան տանիքը և սենյակները վերանորոգելու համար: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |