|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 մայիսի 2020 թվականի N 325-Ա |
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱԶԻ ՓՈՂՈՑԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն, 19.01.2006 թվականի` ,,Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, թիվ 33-Ն որոշումներով. ո ր ո շ ու մ ե մ`
- Արտաշատ համայնքի Արազի փողոցի վրա գտնվող, համայնքային սեփականությունը հանդիսացող 0,00868 հա մակերեսով բնակավայրերի այլ հողատարածքի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածք:
- Նշված հողատարածքը ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում:
- Արտաշատ համայնքի Արազի փողոցի վրա գտնվող, համայնքային սեփականությունը հանդիսացող 0,00868 հա հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը առանձնացնել որպես առանձին գույքային միավոր, տրամադրել հասցե՝ Արտաշատ համայնք, Արազի փողոց, թիվ 40/2 և կատարել պետական գրանցում:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել փոփոխություն համայքնքի գլխավոր հատակագծում:
|
|
|
|
|
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|