Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Խորեն Հարությունյանի ներկայացուցիչ Լիլիթ Սանթոյանի 24.07.2025 թվականի ՃՀԱ/247/26135-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Նազիկ Հարությունյանին, Անժելա Հարությունյանին, Մանուշակ Հարոթյունյանին, Վիրապ Հարությունյանին և Խորեն Հարությունյանին տրամադրել Արտաշատ համայնքի Կանաչուտ գյուղի Պ․ Սևակի փողոց 20 հասցեում գտնվող, համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 03-051-0015-0014 կադաստրային ծածկագրով հողամասում ավտոտնակի, խոհանոցի, ծածկի և քարե պարսպի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Խորեն Հարությունյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: