Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Հասմիկ Ղազարյանի ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանի 22.07.2025 թվականի ՃՀԱ/229/25740-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Հասմիկ Ղազարյանին տրամադրել Արտաշատ համայնքի Դվին գյուղի Վ․ Մամիկոնյան փողոց 5/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-040-0035-0028 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան և կոյուղահորի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Հասմիկ Ղազարյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: