Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի 18 դեկտեմբերի թիվ 912-Ն որոշմանբ, հիմք ընդունելով Հ․Ազատյանի10/07/2025 թվականի N Ք-8765 դիմումը՝ և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ որոշում եմ․
1.Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շիրվանզադեի փողոց 2 հասցեում գտնվող 03-001-0075-0011 կադաստրային ծածկագրով 0,035 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 163,63քմ ընդհանուր մակերեսով շինություններն օրինականացնել և համարել կառույցն ինքնակամ կառուցած անձանց՝ Հենրիկ Ռուբենի Ազատյանի (ծնված 15/02/1992 թվականին), Ռուբեն Հենրիկի Ազատյանի (ծնված 14/04/1967 թվականին), Հասմիկ Զորիկի Միխայելյանի (ծնված 21/01/1972) և Գայանե Ռուբենի Ազատյանի (ծնված 09/11/1990 թվականին) ընդհանուր բաժնային սեփականությունը։
2.Ինքնակամ կառուցված շինության օրինականացման վճարը կազմում է՝ 378 967 (երեք հարյուր յոթանասունութ հազար ինը հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ, (1քմ արժեքը՝ 2316 դրամ x 163,63քմ= 378967 ՀՀ դրամ)։
3.Առաջարկել շինությունն ինքնակամ կառուցած անձանց 60-օրյա ժամկետում կատարել ինքնակամ կառուցված շինությունների նախատեսված վճարումն Արտաշատ համայնքի բյուջեի 900415151159 հաշվեհամարին:
4.Սույն որոշման 3-րդ կետում նշված ժամկետում վերը նշված անձանց կողմից վճարումը չկատարելու դեպքում, սույն որոշումը համարել ուժը կորցրած:
5.Ինքնակամ կառուցված շինությունները գրանցված են թիվ 07122023-03-0102 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում։
6.Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Արամ Ավետիսյանին:
7․Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: