Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Նարեկ Խաչատրյանի 12.08.2025 թվականի թիվ ՀՆ/5022-25 դիմումը, որոշում եմ․
1․Նարեկ Խաչատրյանին տրամադրել Արտաշատ համայնքի Բուրաստան գյուղում գտնվող ջերմոցային տնտեսության գազաֆիկացման աշխատանքներ անցկացնելու շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Նարեկ Խաչատրյանը պարտավոր է Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: