Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով «ՆՈՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ավետիք Հովհաննիսյանի 03.10.2025 թվականի թիվ Տ-13025 հայտը՝ որոշում եմ.
1․ «ՆՈՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Բերքանուշ գյուղի Ե․Չարենց փողոցի թիվ 44 հասցեում գործող 50քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։