Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի ,, Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 286 և 19.01.2006 թվականի ,,Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, թիվ 33-Ն որոշումներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված տարածքում կուտակված էր մեծ քանակությամբ շինարարական աղբ. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
1.Թույլատրել աճուրդային կարգով օտարելու Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, արդյունաբերության, ընդերօգտագործման և այլ արտադրական նշանակության պահեստարանների գործառնական նշանակության հողերից ներքոհիշյալ հողատարածքը`
Լոտ 1- Արտաշատ համայնքի Կիրովի փողոցի թիվ 22/1 հասցեում /ծածկագիր`03-001-0112-0050/ 0,0742հա մակերեսով արդյունաբերության, ընդերօգտագործման և այլ արտադրական նշանակության պահեստարանների գործառնական նշանակության հողատարածքը:
2.Հողատարածքի աճուրդային կարգով օտարման մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 50%:
3.Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով: