Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածով, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փ. 79/10 հասցեում գտնվող, 0,0038 հա մակերեսով հողամասը՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` հասարակական կառուցապատման, /ծածկագիր՝ 03-001-0179-0074/ աճուրդային եղանակով օտարելու նպատակով Արտաշատ համայնքի ղեկավարի որոշմամբ հաստատված հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 23-ին կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ թիվ 4/1-24-Ա արձանագրությունը՝ որոշում եմ․
1. Աճուրդում հաղթող ճանաչված, Հայաստանի Հանրապետություն, մարզ Արարատ, համայնք Արտաշատ, ք. Արտաշատ Օգոստոսի 23-ի փ. շ. 23 բն. 40 հասցեի բնակիչ Վարդան Ռաֆիկի Մարտիրոսյանի /ն/ք. 014386577 տրված 30.01.2023թ 027-ի կողմից/ հետ կնքել, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փ. 79/10 հասցեում գտնվող, 0,0038 հա մակերեսով հողամասը՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ հասարակական կառուցապատման, /ծածկագիր՝ 03-001-0179-0074/առուվաճառքի պայմանագիր:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշման թիվ 2-րդ կետի պատասխանատու համարել աշխատակազմի ՔՀ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կ.Պողոսյանին:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: