Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Դավիթ Վարդանյանի ներկայացուցիչ Կարեն Առաքելյանի 08.07.2025 թվականի ՃՀԱ/252/24216-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Դավիթ Վարդանյանին տրամադրել Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի Գ․ Նժդեհի փողոց 3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-061-0041-0014 կադաստրային ծածկագրով հողամասում ամառային խոհանոցի և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Դավիթ Վարդանյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: