Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 151
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2012-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2024 թվականի N 2012-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՈՒՐԱՍՏԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.1 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ՝ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՀՈՂԱՏԵՍՔԸ՝ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ, /ԾԱԾԿԱԳԻՐ՝ 03-027-0201-0025/ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածով, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, գյուղ Բուրաստան Մուրացանի փողոց 31 հողամաս հասցեում գտնվող, 0.1 հա մակերեսով հողամասը՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` բնակելի կառուցապատման, /ծածկագիր՝ 03-027-0201-0025/ աճուրդային եղանակով օտարելու նպատակով Արտաշատ համայնքի ղեկավարի որոշմամբ հաստատված հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 23-ին կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ թիվ 4/14-24-Ա արձանագրությունը՝  որոշում եմ․

1. Աճուրդում հաղթող ճանաչված, Հայաստանի Հանրապետություն, մարզ Արարատ, համայնք  Բուրաստան Պ.Սևակի փ. տ. 9, հասցեի բնակիչ Հայկ Էդիկի Վարդանյանի /ն/ք. 012308763 տրված  02.04.2021թ 027-ի կողմից/ հետ կնքել, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղ Բուրաստան Մուրացանի փողոց 31 հողամաս հասցեում գտնվող, 0.1 հա մակերեսով հողամասը՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման, /ծածկագիր՝ 03-027-0201-0025/ առուվաճառքի պայմանագիր:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:

3. Սույն որոշման թիվ 2-րդ կետի պատասխանատու համարել աշխատակազմի ՔՀ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կ.Պողոսյանին:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner