Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով ՀՀ Արտաշատի համայնքապետարանի 10.10.2025 թվականի ՃՀԱ/235/34042-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատի համայնքապետարանին տրամադրել՝ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի, Աբովյան փակուղու և Չարենց փողոցի կոյուղագծերի փոխարինման աշխատանքների իրականացման նախագծման թույլտվություն/նախագծման թույլտվությունը կցվում է/:
2.Արտաշատի համայնքապետարանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: