Հաշվի առնելով Արտաշատ համայնքի Շահումյան փողոցի թիվ 12 շենքի թիվ 40 բնակարանի բնակիչ Վարդան Գյուրջյանի սոցիալական վիճակը և խնդրանքը (դիմում թիվ Գ-1130, 04.08.2020 թվական). ո ր ո շ ո ւ մ ե մ՝
1. Արտաշատ համայնքի 2020 թվականի բյուջեի 10.07.01.54 (սոցիալապես անապահով անձանց աջակցություն) գործառնական դասակարգման 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից 30 000 (երեսուն հազար) դրամ անհատույց դրամական միջոց հատկացնել Վարդան Գյուրջյանին:
2. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ տիկին Մ.Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպում:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ պարոն Ա.Իսրայելյանի վրա: