Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 014
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

02 մայիսի 2024 թվականի N 014

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023Թ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 06-Ի № 225-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի» 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի 88-րդ հոդվածի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2023թ դեկտեմբերի 06-ի №225-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ նոր կետով.
«17. Համայնքի տարածքում գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով հետևյալ գյուղատնտեսական ծառայությունների մատուցում.
ա/ առվահանում՝ 1 գծմ-ի համար 30 (երեսուն) դրամ
բ/ վար՝ 1 հա-ի համար 45000 (քառասուն հինգ հազար) դրամ
գ/ հողաֆռեզ՝ 1 հա-ի համար 40000 (քառասուն հազար) դրամ
դ/ հողի փխրեցում (չիզել)՝ 1 հա-ի համար 30000 (երեսուն հազար) դրամ
ե/խոտհունձ՝ 1 հա-ի համար 50000 (հիսունհազար) դրամ
զ/ բուժանյութով բուժում՝ 1 տոննայի համար 15000 (տասնհինգ հազար) դրամ»
2. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024թ մայիսի 01-ից ծագած հարաբերությունների վրա։



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner