Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 31 դեկտեմբերի 1998 թվականի N 867 որոշմամբ և ՀՀ հողային օրենսգրի 64-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման և հողամասի չափագրման ընթացքում պարզվել է, որ Արտաշատ քաղաքի Բակունցի փողոցի թիվ 2/6 հասցեում գտնվող հողամասի բաժնային սեփականատերերը 1991թ․ սեփականաշնորհված 0,12 հա բնակելի կառուցապատման հողամասի փոխարեն օգտագործում է 0.12522 հա հողամաս և հաշվի առնելով քաղաքացի Գ․Հակոբյանի 19/02/2024 թվականին թիվ Ք-2954 դիմումը ավել օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքը ճանաչելու մասին՝ որոշում եմ․
1․Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Բակունցի փողոց 2/6 հասցեում գտնվող 03-001-0114-0008 ծածկագրի տակ հաշվառված և հատկացված 0,12 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից ավել օգտագործվող 0,00522հա հողամասի նկատամբ ճանաչել քաղաքացիներ՝ Գրիշա Կիրակոսի Հակոբյանի /ծնված 12/05/1950 թվականին/, Սոնիկ Մայիսի Հակոբյանի /ծնված 13/02/1955 թվականին/, Մհեր Գրիշայի Հակոբյանի /ծնված 15/09/1977թվականին/, Կարեն Գրիշայի Հակոբյանի /ծնված 15/03/1980 թվականին/, Վահե Գրիշայի Հակոբյանի /ծնված 15/06/1987 թվականին/ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը։
2․0,12522հա հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքում, համայնքի հողերի օգտագործման սխեմայով կամ գլխավոր հատակագծով տվյալ հողակտորը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, հողամասն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում:
3.Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ Կ.Պողոսյանին:
4․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։