Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 255666 /ծածկագիր՝ 03082KYNELCR/, Ա․Հակոբյանի 11/09/2025 թվականի Ք-11836 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Արևշատ գյուղում գտնվող, 03-021-0061-0001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Արևշատ, Մ. Մաշտոցի փողոց, 50 հողամաս։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Ա․Հակոբյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։