Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 245
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 750-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2019 թվականի N 750-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՃԱՌՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 45 ՀԱՍՑԵԻ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արտաշատ համայնքի Աճառյան  փողոցի թիվ 45 հասցեի բաժնային սեփականատեր Խաչատուր Արշավիրի Գրիգորյանը 0,09 հա մակերեսով տնամերձ հողամասի փոխարեն օգտագործում է 0,0934 հա: Չեն պահպանվել նշված շինությունների նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու վերաբերյալ փաստաթղթերը:
  Ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, Հայաստանի Հանրապետության 10.06.2008 թվականի օրենքի առաջին և երկրորդ հոդվածների դրույթներով  և ընդարաջելով Խ.Գրիգորյանի 04.10.2019 թվականի թիվ Գ-1953 դիմումին. ո ր ո շ ու մ  ե մ`

  1. Արտաշատ համայնքի Աճառյան փողոցի թիվ 45 հասցեի բաժնային սեփականատեր  Խաչատուր Արշավիրի Գրիգորյանի /ծնվ. 02.02.1951 թվականին/ 6 շնչից՝ Զեփյուր Գարսեվանի Գրիգորյան/ծնվ.25.07.1959 թվականին/, Աշոտ Խաչատուրի Գրիգորյան /ծնվ. 02.12.1983 թվականին/, Մարինե Խաչատուրի Գրիգորյան /ծնվ.02.12.1983 թվականին/, Գրիգոր Խաչատուրի Գրիգորյան /ծնվ.15.03.1988 թվականին/, Էլիդա Խաչատուրի Մուրադյան /ծնվ.09.09.1981 թվականին/ բաղկացած ընտանիքին պատկանող 900քմ մակերեսով տնամերձ հողամասից ավել օգտագործվող 34քմ մակերեսով հողամասը անհատույց թողնել և ճանաչել վերը նշված անձանց բաժնային սեփականության իրավունքը:
  2. Նշված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտգործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտգործումը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների  սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
  3. Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տնամերձ հողամասի  վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների /կառուցված`1971, 1980, 2000 թվականներին/ նկատմամբ նշված օրենքի ուժով ճանաչել վերը նշված անձանց բաժնային սեփականության իրավունքը:
  4. Նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն առաջացնում սերվիտուտ, չեն հակասում քաղաքաշինական նորմերին:
  5. Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner