Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդև 42-րդկետերով,35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականիմայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 5-րդենթակետովև ուսումնասիրելով Արթուր Էլչյանի06.10.2025թ․ Տ-13094դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի Դալար գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-032-0109-0004 և 03-032-0913-0003 կադաստրային ծածկագրերով 0.50786 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի ջրովի վարելահող հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի եղանակով օտարել Արտաշատ համայնքի Դալար գյուղում գտնվող՝ 03-032-0109-0030 կադաստրային ծածկագրով 0.51873 հա մակերեսով և 03-032-0109-0031 կադաստրային ծածկագրով 0.47361 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր Արթուր Էլչյանին:
2. Հողամասի օտարման գին սահմանել՝ 2000000(երկու միլիոն) ՀՀ դրամ:
3. Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |