Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Հակոբ Բաբագուլյանի 08․08․2025 թվականի թիվ Տ-10096 դիմումը՝ որոշում եմ․
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Հակոբ Բաբագուլյանին Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 97 հասցեին կից 0,38 քմ մակերեսով տարածքում 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում զովացուցիչ ըմպելիքների և պաղպաղակի բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվություն։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։