Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 129-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2019 թվականի N 129-Ա

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Տիգրան Հրանտի Խանդիլյանը՝ ք. Արտաշատ  Մարքսի  6/3,  վարձակալության վճար   վճարող  սուբյեկտ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իր պայմանագրային  պարտավորությունները, ինչի կապակցությամբ  ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ,, ենթակետի հիմքով Արտաշատ համայնքի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ: Վարույթի ընթացքում գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը, որ  Տ. Խանդիլյանին  համաձայն Արտաշատ  քաղաքի  քաղաքապետի  2014թ. թիվ  443-Ա  և  383-Ա  որոշումների  համաձայն հատկացվել է 7.5 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ 95964դրամ և 97630 դրամ համապատասխան վարձավճարներով:Պարզվել է, որ Տ. Խանդիլանը 2017 և 2018 թվականների  ընթացքում  ունի վճարման ենթակա  276000 դրամ վարձավճարի գումար:
      2019թ.  փետրվարի   8-ին  Արտաշատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի  շրջանակներում  կատարվել է լսումներ, որին մասնակցելու համար   Տ. Խանդիլյանը պատշաճ ծանուցվել է / փոստի ծանուցագիրը ստացել է 31.01.2019թ./, ներկայացել է և ճշտել է պարտավորությունների  չափը   և խոստոցել որ կվճարի, երբ  հնարավորություն  ունենա:
      Ելնելով վերոգրյալի և ղեկավարվելով՝    ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ,,  Հայաստանի  Հանրապետության օրենքի  53-րդ, 58-րդ, 59-րդ, 60-րդ ,88-րդ հոդվածներով.    ո ր ո շ ո ւ մ   ե մ՝

    1. Տիգրան  Հրանտի  Խանդիլյանից հօգուտ Արտաշատ  համայնքի բյուջեի գանձել  276000 դրամ, որպես չկատարված պարտավորությունների գումար:
    2.Սույն որոշումն  օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց  հետո ուղարկել ԱՆ ԴԱՀԿ ծառայություն   

    3.Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին   

     4.Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազերկելուն հաջորդ օրվանից:

     5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
     6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ս. Մուրադյանի  վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner