Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 230
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 688-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 2020 թվականի N 688-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 77 ՀԱՍՑԵԻ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՄԻՆՉԵՎ 20% ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 20% ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՕՏԱՐԵԼՈՒ, ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արտաշատ համայնքի Աբովյան փողոցի թիվ 77 հասցեի  բաժնային սեփականատեր Ա.Մարտիրոսյանի ընտանիքը 0,07հա մակերեսով տնամերձ հողամասի փոխարեն օգտագործում է 0,1012հա: Չեն պահպանվել նշված շինությունների նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու վերաբերյալ փաստաթղթերը:

  Ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, Հայաստանի Հանրապետության 10.06.2008 թվականի օրենքի առաջին և երկրորդ հոդվածների դրույթներով  և ընդառաջելով Ա.Մարտիրոսյանի լ/ա Զ.Հովակիմյանի 14.09.2020 թվականի թիվ Հ-1437 դիմումին. ո ր ո շ ու մ  ե մ`

 

  1. Արտաշատ համայնքի Աբովյան փողոցի թիվ 77 հասցեի բաժնային սեփականատեր՝ Անդրանիկ Մարտիրոսի Մարտիրոսյանի /ծնվ. 15.05.1958 թվականին/ 3 շնչից՝ Գարեգին Մարտիրոսի Մարտիրոսյան /ծնվ.27.05.1961 թվականին/, Գուրգեն Մարտիրոսի Մարտիրոսյան /ծնվ. 29.01.1966 թվականին/ բաղկացած ընտանիքին պատկանող 700քմ մակերեսով տնամերձ հողամասից 20% ավել օգտագործվող 140քմ մակերեսով հողամասը անհատույց թողնել և ճանաչել վերը նշված անձանց  բաժնային սեփականության իրավունքը, իսկ 20%-ից ավել օգտագործվող 172քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի կարգով օտարել փաստացի օգտագործողներին կադաստրային արժեքի 30% չափով: 172քմ մակերեսով տնամերձ հողամասի համար վճարվող արժեքը կազմում է 151704 /մեկ հարյուր հիսունմեկ հազար յոթ հարյուր չորս/դրամ /1 քմ՝ 2940 դրամ x 172քմ x 30%=151704դրամ/:                             
  2. Նշված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործումը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների  սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
  3. Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տնամերձ հողամասի  վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան և օժանդակ շինություների /կառուցված`1956,1973, 1988, 2000թվականներին/ նկատմամբ նշված օրենքի ուժով ճանաչել վերը նշված անձանց  բաժնային սեփականության իրավունքը:
  4. Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner