Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 157813 /ծածկագիր՝ 03999GHSPLAH/ և Ա․Սահակյանի 19/04/2024 թվականի Ք-5833 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Մրգանուշ գյուղում գտնվող, Անդրանիկ Սահակյանին պատկանող 03-060-0025-0008 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ Մրգանուշ, Մ. Գորգիսյան փողոց, 15 բնակելի տուն։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Ա․Սահակյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։