Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 12-ի N 36-Ն որոշման պահանջները և հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրանուշ Մարտիրոսյանի 25.09.2025 թվականի Հ-12581 գրությունը՝ որոշում եմ․
1.«Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) ծառայություններից օգտվող մի շարք սաների համար կիրառել տեղական վճարների գծով նվազեցման արտոնություն՝ համաձայն հավելվածի։
2.Հանձնարարել կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրանուշ Մարտիրոսյանին՝ ապահովել կիրառված արտոնությունների կատարումը և արտոնություններից օգտվողների կարգավիճակի փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն Արտաշատի համայնքապետարան։
3. Սույն որոշումն ուժի մեջ է 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31–ը ներառյալ։