Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 463-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2019 թվականի N 463-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԹԱՐԲԵԿՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՍՏԻՃԱՆԱՀԱՐԹԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 731-Ն, 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն և 19.01.2006 թվականի` Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին թիվ 33-Ն որոշումներով և ընդառաջելով Ա.Խաչատրյանի 20.05.2019 թվականի թիվ Խ-1037 դիմումին. ո ր ո շ ու մ  եմ՝

  1. Արտաշատ համայնքի Աթարբեկյան փողոցի թիվ 135 հասցեի հարևանությամբ գտնվող, Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ 74/1 շենքի թիվ 35 բնակարանի բնակիչ Արմեն Խաչատրյանի կողմից համայնքային սեփականություն  հանդիսացող  0,00448 հա հողատարածքի վրա ինքնակամ կառուցված 5,64քմ մակերեսով բնակելի նշանակության աստիճանահարթակը /համաձայն հատակագծի/ համարել համայնքային սեփականություն և ճանաչել օրինական:
  2.  Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող Աթարբեկյան փողոցի թիվ 135 հասցեի հարևանությամբ գտնվող աստիճանահարթակը և բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,00448 հա մակերեսով հողամասը առանձնացնել որպես առանձին գույքային միավոր, և տրամադրել հասցե` Արտաշատ համայնք, Աթարբեկյան փողոց, թիվ 135/9:
  3. Աստիճանահարթակի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված  բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,00448 հա հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում :
  4.  Օրինականացված աստիճանահարթակը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին,  Արտաշատ համայնքի հաստատված գլխավոր հատակագծին և քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների պայմաններին:
  5. Աստիճանահարթակը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը:
  6.  Առաջարկել բնակելի նշանակության աստիճինահարթակը իր միջոցներով կառուցած Արմեն Խաչատրյանին, գնման նախապատվության իրավունքով գնելու կամ վարձակալելու օրինականացվող կառույցը և զբաղեցրած հողամասը:
  7. Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner