Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Արտաշատ համայնքի ավագանու 2023թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 224-Ն որոշմամբ, հիմք ընդունելով «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Էդգար Խանզադյանի 26.04.2024 թվականի թիվ Տ-6136 հայտը՝ որոշում եմ.
1․«ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2024թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Հր. Թովմասյան փողոցի թիվ 11 շենքի թիվ 6, Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 101 շենքի թիվ 1, Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 107 շենքի թիվ 3, Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 121 շենքի թիվ 2, Իսակովի փողոցի թիվ 74 շենքի թիվ 3 հասցեներում գործող 6 քմ մակերեսով կրպակներում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։