Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ և 39-րդ հոդվածի 2-րդ մասերով, Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 30-րդ կետերով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Աննա Հարությունյանի դիմումը /մուտք թիվ Ք-10552, 19․08․2025 թվական/, Արտաշատ համայնքի ղեկավարի 15․07․2024թ․N 3369-Ա որոշումը, Արտաշատի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով տասը տարին լրացած անչափահասներ՝ Աննա Հովհաննեսի Հովհաննիսյանի /ծնվ․՝ 22․03․2011թ․/ և Միլենա Հովհաննեսի Հովհաննիսյանի /ծնվ․՝21․05․2012թ․/ կարծիքը, որոշում եմ․
1. Թույլատրել անչափահաս Աննա Հովհաննեսի Հովհաննիսյանին /ծնվ․՝ 22․03․2011թ․/ իր խնամակալ Աննա Հարությունյանի գրավոր համաձայնությամբ կատարել գործարք՝ օտարել /վաճառել/ VOLKWAGEN VENTO 2.0 մակնիշի 35 NA 507 համարանիշի, NISSAN MURANO 3.5 l մակնիշի 36 TT 539 համարանիշի ավտոմեքենաների և PAZ 32053 մակնիշի 37 QU 994 համարանիշի ավտոբուսի իր բաժնեմասերը:
2․Թույլատրել Աննա Հարությունյանին իր խնամարկյալների՝ անչափահասներ Միլենա Հովհաննեսի Հովհաննիսյանի /ծնվ․՝21․05․2012թ․/ և Ռադիկ Հովհաննեսի Հովհաննիսյանի /ծնվ․՝ 29․01․2016թ․,/ անունից կնքել գործարք՝ օտարել /վաճառել/ VOLKWAGEN VENTO 2.0 մակնիշի 35 NA 507 համարանիշի, NISSAN MURANO 3.5 l մակնիշի 36 TT 539 համարանիշի ավտոմեքենաների և PAZ 32053 մակնիշի 37 QU 994 համարանիշի ավտոբուսի նրանց բաժնեմասերը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: