Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 18-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունվարի 2021 թվականի N 18-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2 ՀԱՍՑԵԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ, ԱՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԽԱՆՈՒԹԻ ՇԵՆՔԸ ԵՎ ԾԱԾԿԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 731-Ն, 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն, 18.05.2006 թվականի թիվ 912-Ն, 19.01.2006 թվականի՝ ,,Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, թիվ 33-Ն որոշումներով և ընդառաջելով Ա.Առաքելյանի 25.11.2020 թվականի թիվ Ա-1747 դիմումին.  ո ր ո շ ո ւ մ   ե մ`

  1. Արտաշատ համայնքի Ներսիսյան փողոցի թիվ 2 հասցեի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն  հանդիսացող 0,0036 հա մակերեսով բնակավայրերի այլ հողամասի վրա Արա Տիգրանի Առաքելյանի կողմից /ծնվ.25.11.1960 թվականին, անձն. AT0290640, տրված 28.10.2019 թվ. 027 կողմից/ ինքնակամ կառուցված 18,11քմ արտաքին /16,65քմ ներքին/ մակերեսով խանութը շենքը և ծածկը /համաձայն հատակագծի/ համարել համայնքային սեփականություն և ճանաչել օրինական:
  2. Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Ներսիսյան փողոցի թիվ 2 հասցեի հարևանությամբ գտնվող, 0,0036հա մակերեսով բնակավայրերի այլ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել  հասարակական կառուցապատման հողամասի:
  3. Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Ներսիսյան փողոցի թիվ 2 հասցեի հարևանությամբ գտնվող 0,0036հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը առանձնացնել որպես առանձին գույքային միավոր և տրամադրել հասցե՝ Արտաշատ համայնք, Ներսիսյան փողոց, թիվ 2/1:
  4. Խանութի շենքի և ծածկի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված  բնակավայրերի հասարակական  կառուցապատման 0,0036հա մակերեսով հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում :
  5. Օրինականացված խանութի շենքը և ծածկը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին,  Արտաշատ համայնքի հաստատված գլխավոր հատակագծին և քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների պայմաններին:
  6. Խանութի շենքը և ծածկը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի խախտումներով, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև չեն խախտում այլ անձանց իրավունքները և շահերը:
  7.  Առաջարկել Արա Առաքելյանին իր միջոցներով կառուցած խանութի շենքը և ծածկը  գնման նախապատվության իրավունքով գնելու կամ վարձակալելու օրինականացվող կառույցը և զբաղեցրած հողամասը:
  8. Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանին

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner