Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Ժորժիկ Ղարիբյանի ներկայացուցիչ Սամվել Եղիկյանի 16.09.2025 թվականի ՃՀԱ/230/31531-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Ժորժիկ Ղարիբյանին և Փիրուզ Սեդրակյանին տրամադրել Արտաշատ համայնքի Գետազատ գյուղի Բաղրամյան փողոց 1 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 03-029-0038-0027 կադաստրային ծածկագրով հողամասում մեկհարկանի բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Ժորժիկ Ղարիբյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: