Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի 04.03.2024 թվականի թիվ Տ-3656 դիմումը՝ որոշում եմ․
1․Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրել Արտաշատ համայնքի Այգեստան գյուղի Մարգարյան փողոցի թիվ 15 հասցեում գտնվող, անհատույց օգտագործման իրավունքով պատկանող՝ 03-011-0045-0001 կադաստրային ծածկագրով հողամասում միջնակարգ դպրոցի կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է, նախագծի փոփոխություն/։
2.Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: