Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» թիվ 88 որոշմամբ, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի N 224-Ն որոշումը և ուսումնասիրելով Ա. Գևորգյանի 03/07/2025 թվականի թիվ Ք-8408 դիմումը՝ որոշում եմ․
1.Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ա․Խաչատրյան 106 հասցեում գտնվող, Արտյոմ Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-001-0023-0105 կադաստրային ծածկագրով հողամասում գտնվող ըստ շինությունների հատակագծի՝ 1-ին հարկի 91,94 քմ․մակերեսով մասը փոփոխել հասարակական նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը որպես ատամնաբուժարան։
2.Գործառնական նշանակության փոփոխության համար Ա․Գևորգյանը Արտաշատի համայնքապետարանի 900415004283 հաշվեհամարին վճարել է ընդամենը՝ 57 582 /հիսունյոթ հազար հինգ հարյուր ութսուներկու հազար/ ՀՀ դրամ, որից՝ յուրաքանչուր 1քմ մակերեսով շինության համար 300 ՀՀ դրամ / 91,94 քմ x 300դրամ = 27 582 ՀՀ դրամ/ և միանվագ վճար՝ 30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ:
3.Նշված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
4.Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Ա․ Ավետիսյանին։
5․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։