Անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արտաշատ համայնքի Հ.Սահյան փողոցի թիվ 5 տնամերձ հողամասի սեփականատեր Արտավազդ Ամբիկոնի Այվազյանը 400 քմ մակերեսով տնամերձ հողամասի փոխարեն օգտագործում է 428,9 քմ:
Ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, Հայաստանի Հանրապետության 10.06.2008 թվականի օրենքի առաջին և երկրորդ հոդվածների դրույթներով և հաշվի առնելով Արտաշատ համայնքի Հ.Սահյան փողոց թիվ 5 տնամերձ հողամասի սեփականատեր Ա.Այվազյանի կողմից համայնքապետարան հասցեագրված 25.06.2020 թվականի թիվ Ա-886 դիմումը. ո ր ո շ ու մ եմ՝
1.Արտաշատ համայնքի Հ.Սահյան փողոցի թիվ 5 տնամերձ հողամասի սեփականատեր Արտավազդ Ամբիկոնի Այվազյանը /ծնվ.24.06.1968 թվականին/ պատկանող 400 քմ մակերեսով տնամերձ հողամասից ավել օգտագործվող 28,9 քմ մակերեսով հողամասը անհատույց թողնել և ճանաչել այդ հողամասի նկատմամբ վերը նշված անձի սեփականության իրավունքը:
2.Նշված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման համար նախատեսված տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ պարոն Կ.Պողոսյանի վրա: