Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2151-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2024 թվականի N 2151-Ա

ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ուսումնասիրելով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման բաժնի կողմից տրված տեղեկանքները՝ պարզվել է․

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ․

 Քաղաքացի Տիգրան Բաղրամի Գրիգորյանի (Հասցեն՝ Արարատի մարզ, Արտաշատ համայնք, ք․Արտաշատ, Դուրյան փող, շենք 10, բն․ 24) և Արտաշատի քաղաքային համայնքի միջև 15 ապրիլի 2013թ-ին կնքվել է Արտաշատ քաղաքում գտնվող 0․77 հա և 0․4 հա մակերեսով հողամասերի անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (Այսուհետ՝ Պայմանագիր)։ Տիգրան Բաղրամի Գրիգորյանը չի կատարել Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, ինչի կապակցությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդհոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնում հարուցվել է վարչական վարույթ՝ Պայմանագրով նախատեսված վարձավճարի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանա րդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Պայմանագրի համաձայն անշարժ գույքի վարձակալության տարեկան վարձավճարը սահմանվել է 24․840 ՀՀ դրամ գումար։ Պայմանագրի ժամկետը սահմանվել է մինչև 15 ապրիլի 2038թ-ը։ Տիգրան Բաղրամի Գրիգորյանը 01 հուվարի 2022թ-ից մինչև 03 ապրիլի 2024թ-ը չի կատարել պայմանագրով նախատեսված պարտավորությունը՝ մասնավորապես չի վճարել վարձավճարները, ինչի արդյունքում հաշվարկվել է նաև տույժ։ Տիգրան Բաղրամի Գրիգորյանի պարտքը 03 ապրիլի 2024թ-ի դրությամբ կազմում է 63․095 ՀՀ դրամ , որից մայր գումար՝ 56․077 ՀՀ դրամ, իսկ տույժը՝ 7018 ՀՀ դրամ գումար։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024թ-ի ապրիլի 15-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով ծրարն ուղարկվել էր Տիգրան Բաղրամի Գրիգորյանին, վերջինս լինելով պատշաճ ծանուցված՝ չի ներկայացել լսմանը ։

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:

 ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ

1.Տիգրան Բաղրամի Գրիգորյանից հօգուտ Արտաշատ համայնքի բյուջե գանձել ընդամենը 63․095 /վաթսուներեք հազար իննսունհինգ/ ՀՀ դրամ՝ որպես Պայմանագրով նախատեսված վարձավճարի գումար՝ ներառյալ տույժերը /900415151076/։

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից և/կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 14-րդև 15-րդ մասերով սահմանված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner