Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Լուսիկ Մելիքյանի 25.04.2024 թվականի թիվ Ք-6093 դիմումը՝ որոշում եմ․
1․Լուսիկ Մելիքյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Լուսինյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0200-0009 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան վերակառուցման և կից կառույցի կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է, նախագծի փոփոխություն/։
2.Լ. Մելիքյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: