Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Հենրիկ Հակոբյանի ներկայացուցիչ Կարապետ Մարտիրոսյանի 13.09.2025 թվականի ՃՀԱ/250/31342-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Հենրիկ Հակոբյանին տրամադրել Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի Բ․ Կնունյանց փողոց 34 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-059-0075-0006 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան, լողավազանի և մետաղական ցանկապատի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Հենրիկ Հակոբյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: