Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 267404 (ծածկագիր՝ 033323B6Z4CA) Ա․Եղիազարյանի 06․11․2025 թվականի Ք-14642 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Նորաշեն գյուղում գտնվող 03-069-0009-0012 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Նորաշեն, Գ. Սարգսյան փողոց, 23 հողամաս։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Ա․Եղիազարյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։