Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Գոռ Սիմոնյանի ներկայացուցիչ Սերյոժա Գրիգորյանի 19.09.2025 թվականի ՃՀԱ/254/31950-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Գոռ Սիմոնյանին տրամադրել Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Երիտասարդական փողոց 2/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-074-0078-0036 կադաստրային ծածկագրով հողամասում երկհարկանի բնակելի տան, քարե պարսպի և կոյուղահորի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Գոռ Սիմոնյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: