Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 224-Ն որոշմամբ, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Անահիտ Խաչատրյանի 26.04.2024 թվականի թիվ Տ-6139 հայտը՝ որոշում եմ.
1․ Անհատ ձեռնարկատեր Անահիտ Խաչատրյանին տալ 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի Ա.Ղարիբյան փողոցի թիվ 55 հասցեում գործող 50 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։