Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 15-ի N 209-Ա որոշումը՝ որոշում եմ․
1.Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի 10.07.01.54 գործառնական դասակարգման (սոցիալապես անապահով անձանց աջակցություն) 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն հատկացնել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 16 շենքի թիվ 13 բնակարանի բնակիչ Արտյոմ Վալենտինի Ելիզարևին:
2.Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Մ.Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: