Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Արխիվային գործի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է․ 1․ 1996 թվականից մինչև 2022 թվականը ներառյալ ժամանակահատվածում առաջացած, Արտաշատ համայնքի սեփականություն համարվող սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերով նշված արխիվային փաստաթղթերի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել պետական սեփականության։
1) Արտաշատ համայնքի Հնաբերդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Հնաբերդի համայնքապետարանի 1996-2021թթ․ արխիվային փաստաթղթեր․
2) Արտաշատ համայնքի Բերդիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Բերդիկի համայնքապետարանի 2006-2022թթ. արխիվային փաստաթղթեր․
3) Արտաշատ համայնքի Դիտակ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Դիտակի համայնքապետարանի 2014-2022թթ. արխիվային փաստաթղթեր․
4) Արտաշատ համայնքի Դեղձուտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Դեղձուտի համայնքապետարանի 1996-2021թթ. արխիվային փաստաթղթեր․
5) Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Այգեզարդի համայնքապետարանի 1996-2021թթ. արխիվային փաստաթղթեր․
6) Արտաշատ համայնքի Մրգավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Մրգավանի համայնքապետարանի 1996-2022թթ. արխիվային փաստաթղթեր․
7) Արտաշատ համայնքի Նորաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Նորաշենի համայնքապետարանի 1996-2021թթ. արխիվային փաստաթղթեր․
8) Արտաշատ համայնքի Նարեկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Նարեկի համայնքապետարանի 2016-2021թթ. արխիվային փաստաթղթեր․
9) Արտաշատ համայնքի Քաղցրաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Քաղցրաշենի համայնքապետարանի 1996-2021թթ. արխիվային փաստաթղթեր․
10) Արտաշատ համայնքի Դվին բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Դվինի համայնքապետարանի 1996-2022թթ. արխիվային փաստաթղթեր․
11) Արտաշատ համայնքի Այգեստան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Այգեստանի համայնքապետարանի 2015-2022թթ. արխիվային փաստաթղթեր։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |