|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 մայիսի 2020 թվականի N 335-Ա |
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑԻՑ ԴԵՊԻ ԴԱԼԱՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն, 19.01.2006 թվականի` ,,Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, թիվ 33-Ն որոշումներով. ո ր ո շ ու մ ե մ`
- Արտաշատ համայնքի Մյասնիկյան փողոցից դեպի Դալար տանող ճանապարհի վրա գտնվող, համայնքային սեփականությունը հանդիսացող 0,0265 հա մակերեսով բնակավայրերի այլ հողատարածքի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածք:
- Նշված հողատարածքը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում:
- Արտաշատ համայնքի Մյասնիկյան փողոցից դեպի Դալար տանող ճանապարհի վրա գտնվող, համայնքային սեփականությունը հանդիսացող 0,0265 հա հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը առանձնացնել որպես առանձին գույքային միավոր, տրամադրել հասցե՝ Արտաշատ համայնք, Մյասնիկյան փողոցից դեպի Դալար տանող ճանապահ 3/2 և կատարել պետական գրանցում:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել փոփոխություն համայքնքի գլխավոր հատակագծում:
|
|
|
|
|
|
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|