Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի V գլխի 33-րդ կետի և VII գլխի պահանջները և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 259709, /ծածկագիր՝ 03011GPJURUK, 03011WQRYFFV, 03011PTWTPEF/ և Ա․Խուդոյանի Լ/ա Վ․Վարդանյանի 10/09/2025 թվականի Ք-11779 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող, Արմեն Խուդոյանին սեփականության իրավունքով պատկանող 03-001-0126-0065 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը ըստ կազմված հատակագծի առանձնացվող առաջին հատվածին՝ 71․7 քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Արտաշատ, Ս. Շահումյան փողոց, 12 շենք, 37/1 բնակարան, երկրորդ հատվածին՝ 40․8 քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Արտաշատ, Ս. Շահումյան փողոց, 12 շենք, 26/1 բնակարան, երրորդ հատվածին՝ 76․1 քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Արտաշատ, Ս. Շահումյան փողոց, 12 շենք, 27/1 բնակարան։
2․Վ․Վարդանյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար հասցեների տրամադրման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։