Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Ալվինա Աշուրյանի 12.08.2025 թվականի թիվ Տ-10234 հայտը՝ որոշում եմ․
1․ Անհատ ձեռնարկատեր Ալվինա Աշուրյանին տալ 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Արտաշատ համայնքի Կանաչուտ գյուղի Ա․Սարգսյան փողոցի թիվ 18 հասցեում գործող 35.7 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։