Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Աննա Զոհրաբյանի 11.08.2025 թվականի թիվ Տ-10146 հայտը՝ որոշում եմ․
1․Անհատ ձեռնարկատեր Աննա Զոհրաբյանին տալ 2025 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Ոստան գյուղի Տիգրան Մեծի փողոցի թիվ 8 հասցեում գործող 69,6 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։